▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեն և Ջեյ Զին ստել են. հայտնվել է նրանց դստեր իրական մայրը

Բեյոնսեի և նրա ամուսնու՝ Ջեյ Զիի, անվան շուրջ սկանդալ է հասունացել: Բանն այն է, որ լուրեր են տարածվել այն մասին, որ հայտնվել է Թինա Սիլս անունով մի կին, ով պնդում է, որ ինքն է երգչուհու և ռեփերի դստեր՝ 2-ամյա Բլյու Այվիի  մայրը։

Թինան արդեն իսկ հասցրել է  հայտնի ընտանիքի դեմ դատական հայց ներկայացնել՝ պահանջելով ճանաչել, որ նա է երեխայի կենսաբանական մայրը։ Հայտարարության մեջ Թինան նշել է, որ պատրաստ է անգամ ԴՆԹ-ի թեստ հանձնել։

Նշենք, որ աստղային զույգն այս հարցի շուրջ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more