Բարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին
|
Արձագանքելով Վեդի համայնքի նախկին ղեկավար, այժմ ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանի ելույթին՝ վերաբերող իր ամուսնու ավտոմեքենային, իրենց ՀԷԿ-ին և այլ հարցերի, ընդդիմադիր Աննա Գրիգորյանն ասաց, որ հակաօրինական որևէ գործողություն իրենք չեն իրականացրել: Հերթով անդրադառնալով հարցերին՝ Գրիգորյանը եզրափակեց. «Պարո՛ն Սարգսյան, ձեզ համար ավելի նախընտրելի կլինի խոսել կոկորդիլոսների մասին. էդտեղ դուք ավելի բովանդակային եք ու հետաքրքիր»: |


