▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում դեպքերի մի մասը «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով կա´մ քողարկվում է, կա´մ հետին պլան մղվում

Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում, գրել է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

«Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են:

Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է», - նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more