▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի հետ ով շփվում է, կա՛մ աշխատանքից են հեռացնում, կա՛մ այլ ռեպրեսիաներ․ Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում հանդես է եկել հրատապ հայտարարությամբ․ «Քիչ առաջ, խուզարկությունից հետո, ձերբակալվել է Ասկերանի շրջանի ղեկավար Հայկ Շամիրյանը՝ մեղմ ասած անհասկանալի գործով, ակնհայտորեն՝ քաղաքական պատճառներով։ Բագրատ Սրբազանի հետ ով շփվում է, կա՛մ աշխատանքից են հեռացնում, կա՛մ այլ ռեպրեսիաներ և այլն»,- ասել է նա։

***

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Սա նորմալ չէ, բնականոն չէ, բարոյական չէ, ՀԱՅԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ։
Քաղաքական հայացքների պատճառով Ասկերանից բռնի տեղահանված, մեծագույն ողբերգություն ապրած ընտանիքի ահաբեկումը, ոչ թե կասեցնելու է շարժման ընթացքը կամ վհատեցնելու մարդկանց, այլ ձնագնդի էֆֆեկտով նորանոր մարդկանց է ոտքի կանգնեցնելու՝ ընդդեմ անարդարության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more