▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

«Այս 4 օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացն ունենք ամսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել՝ անվստահության գործընթաց սկսելու համար։ Վաղվանից այս ավանը չի լինելու»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Վաղը հանդիպումներ կունենանք քաղաքական տարբեր ուժերի հետ»։

***

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ոստիկանների բռնի գործողություններին, հայհոյանքներին, Բագրատ Սրբազանն ասել է․ «Անգամ բարև չտաք ոստիկաններին, բավակա՛ն է։ Անընդհատ ասել եմ՝ մեր տղաներն են, ստիպված են, սա են, նա են, բայց բավական է թաքնվեն վահանների հետևում, արյունով հաց են տանում տուն»։

***

***

***

«Երեկվա բռնաճնշումները չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություննե՛ր, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք, ոչ մի բան էլ դուք չունեք, դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք։ Կրկնում եմ՝ ովքեր չեն դատապարտել, նույնացված են այս բռնապետական իշխանության հետ»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

***

«Ի՞նչ տեղի ունեցավ երեկ, փախավ նորից էդ մարդը, փախուստի դիմեց ձեզնից, սա չլսված պատմություն է, անընդհատ փախուստի դիմող մարդ՝ թաքնված ոստիկանական շարքերի թիկունքում»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ մի՞թե այդպիսի մարդը կարող է իրեն կոչել պետականության պաշտպան, ժողովրդավարության կրող։ Նրա խոսքով՝ վերջին 4 օրերը հաղթանակի մասին էին․ «Որովհետև անընդհատ դիմակազերծել եք, չեք վախեցել ռմբահարումներից»։

***

Բագրատ Սրբազանն իր ելույթում անդրադարձավ երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բռնություններին․ «Այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր սահմաններից, չափանիշներից, ընկալումներից, ըմբռնումներից վեր էր, նույնիսկ սպասելիքներից։ ՀՀ ամբողջ ժամանակահատվածում խաղաղ, ընտանիքներով հավաքված մարդկանց վրա այդ աստիճանի բռնաճնշումներ գործադրելու սովորություն չի եղել, եղել են տարատեսակ բախումներ, բայց երեկվանը ցույց է տալիս այն իշխանության դեմքը, որը եկել էր իշխանության՝ հայտարարելով, թե երկրում փշալարերը, ջրցաններն այլևս այլ նպատակների համար են․․․ Ժողովո՛ւրդ, դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, որովհետև իրենք մտածում էին՝ էդ միջոցով կվախենաք, սակայն ճշմարտության համար պայքարող մարդը չի կարող վախենալ»,- ասաց Սրբազանը։

***

Բաղրամյան պողոտայում մեկնարկող հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ «Ուզում ենք պետությունն ազատագրել ու փրկել սրանցից, իրենք կործանում են, աղետի պատճառն են։ Ոչ պետությունը գիտեն՝ ինչ է, ոչ պետականությունը, ոչ հայրենիք ունեն, ոչինչ»,- ասաց նա։

***

«Էս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք, ոչ մի բան չունեն։ Ունեն փող, փողի տենչ, աթոռ ու վերջ։ Իրենց համար ինչ արժեք ունի՝ եկեղեցի, Հայոց հայրապետ, հայրենիք, պետություն։ Չեք նկատո՞ւմ՝ ինչ վիճակում են, չեք լսո՞ւմ դրանց խոսելաձևը»,- արձագանքելով իշխանականների ու մասնավորապես Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր․ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»։

«Ա՛յ ստախոս, 2018-ին չես ասել, տարել ես, մարդկանց կոտորել, ջարդուփշուր ես արել։ Ուրեմն մտքիդ մեջ իմացել ես, որ այդպես է, թեկուզ այդպես չէր․․․ միտումնավոր մարդկանց կոտորել ես»,- նշել է Բագրատ Սրբազանը։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more