▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացթողումներ ունեցել ենք, առաջին հերթին` իմ պատճառով». Բագրատ Սրբազան

«Մայիսի 9-ին, միգուցե, հնարավոր էր ուղղակիորեն գնալ իշխանություն վերցնելու: Ինչ հետևանքներ կունենար դա` չեմ կարող ասել: Բայց մեր նպատակը եղել է խաղաղ, ընկալելի ճանապարհով հասնել դրան: Բացթողումներ ունեցել ենք, առաջին հերթին` իմ պատճառով: Բայց, միևնույն ժամանակ, նաև մտածել ենք, որ մենք գործ ունենք բանական, որոշ իմաստով` բարոյական մարդկանց հետ, և կարելի է նաև ոչ այդ ճանապարհով լուծումները գտնել: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ըմբռնումն էլ էր սխալ: Այս ամբողջ ժամանակի վերլուծությունը մեզ մի մտածողության առջև է կանգնեցրել. մայիսի 9-ին, մայիսի 11-ին, մայիսի 26-ին, հունիսի 9-ին հրապարակում գտնվող մեր ժողովուրդը չի վերացել, ավելի է մեծանալու ու հասնելու է մեր հանգրվանին` ճշմարտության հաղթանակին: Բոլորս էլ շատ կուզենայինք, որ այս աղետները վայրկյան առաջ կանխվեին»,- Չարենցավանում` պատասխանելով Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի համապատասխան հարցին` ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Պետք է բոլոր ջանքերը ներդնել, որ կարողանանք մեր երկիրը հետ պահել այս աշխարհաքաղաքական բախումներից: Ինչն ամեն վայրկյան սպասելի է այս իշխանություններից: Հաջորդը` պետք է լինի մեր գերիների վերադարձը տուն, այնուհետև` մեր արցախցիների վերադարձը տուն: Այստեղ էլ է նրանց տունը, բայց հազար ու մի ճանապարհ պետք է փնտրենք ու գտնենք, որ նրանք վերադառնան իրենց պապենական տունն»,- Չարենցավանում խոսելով ապագա անելիքներից, ասաց Բագրատ Սրբազանը:
Ըստ նրա` այս ամենին կա միայն մեկ խոչընդոտ` չարիքի իշխանությունը, որի պատեհապաշտությունը դարձել է մեր երկրի դժբախտությունը:

***

«Մենք բոլոր ուղղություններով զարգանալու ենք և առաջ ենք գնալու, ուրիշ տարբերակ չկա մեզ համար: Այս պայքարի վերջնարդյունքը հաղթանակից բացի այլընտրանք չունի: Մեջտեղը բան չկա, որ ասեմ` այստեղ հանգրվանենք, մնանք: Կա՛մ պարտություն, կործանում, ինքնության զրկում, կա՛մ հաղթանակ, վերելք և ինքնության զորացում: Սա ընտրություն է, և մեր ընտրությունը երկրորդն է»,- Չարենցավանում հայտարարեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

***

«Էս շրջանը մեզ համար զուլալվելու, մաքրվելու, լավ ու վատը տարանջատելու շրջան է: Ի վերջո, ինչ որ բան է տեղի ունենում մեր երկրում»,- Չարենցավանում խոսելով իր գաղափարակիցների հետ, ասաց Բագրատ Սրբազանը:

«Մի դատախազ պաշտոնյայի, ժամանակին երբ խոսում էինք` այս շարժումից շատ առաջ, ես ասացի` փողոց եմ դուրս գալու, չեք բռնելու, չէ՞ մեզ: Ասաց` չէ, բայց ինչպես կլինի, որ դուրս գաք փողոց, դա քաղաքական գործընթաց ա, դուք` հոգևորական, դրան եք մասնակցելո՞ւ: Ես ասացի` դու որ երկրից դուրս ես գալիք, գնում ես աշխատելու, հանգստանալու, դու գլուխդ բարձր ման ես գալի՞ս: Ասաց` չէ: Ես էլ պատասխանեցի, որ այդ պայքարը հենց դրա համար է լինելու` քաղաքական գործիքներով վերականգնելու մեր արժանապատվությունը»,- պատմեց Սրբազանը:

***

«Ինձ համար մայիսի 9-ից զատ ամենակարևոր օրը եղել է հունիսի 17-ը: Երբ այդ վայրագությունից հետո գրեթե ծրագիր չկար, խորհրդարանական խմբակցություններն անվստահության գործընթացն էին սկսել, որի խորքում միայն հայտարարություն էր լինելու, բոլորս էլ գիտեինք, որ իշխանավորները չէին գալու: Ինձ էլ անընդհատ ասում էին` պետք չի էս հավաքն էլ անել, 500-1000 հոգի հազիվ գա: Բայց ես ասում էի` ես իմ ժողովրդին ճանաչում եմ, կասկած էլ չունեմ: Ու հազարներով մարդ եկավ` առանց ծրագրի, առանց թիրախի: Դա նշանակում է, որ մենք շատ անելիք ունենք` այս ամենը ճիշտ հիմնավորումներով տանելու, հասցնելու տեղ»,- Չարենցավանում նշեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more