▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացահայտեց Վարդան Ղուկասյանը, հարուցվեց քրեական գործ․․․բայց Ավինյանը շարունակում է հին ավանդույթները»

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում ու գրել է․

«Քաղաքապետարանի 708 ք.մ. նկուղը տվեցին վարձով

Բյուզանդի 1/3 հասցեի քաղաքապետարանի մասնաշենքը վխտում էր կոռուպցիոն գործարքներով, որոնք բացահայտեց Վարդան Ղուկասյանը, հարուցվեց քրեական գործ պետությանը մոտ 900 միլիոն դրամ վնաս հասցնելու փաստով։
Բայց Ավինյանը շարունակում է հին ավանդույթները, և 2017 թվականին կոպեկներով վարձակալած քաղաքացին օրերս Ավինյանի որոշմամբ ավելի քան 700 քառակուսի մետր տարածքը իր հերթին հանձնեց ենթավարձակալության, փախանակ դա աներ պետությունը և վարձը ստանար քաղաքապետարանը։
Հակակոռուպցիոն կոմիտե հասարակական կազմակերպությունից ակնկալում ենք քննություն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more