▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա կլիպն էսպիսին պիտի լինի, որ սիրտդ վատանա

Բա, մարդ տեսահոլովակ նկարելուց հետո այսպիսի տեսահոլովակ պիտի նկարի, ոնց Սոնան է նկարել իր «Վերև նայիր» երգի համար

Թե չէ նստում եք ու ... սովորական տեսահոլովակ եք նկարում: Այ սա ուրիշ գործ է: Չեմ կարողանում հասկանամ, թե դետալները ինչպես են կապվում իրար, ինչ տրամաբանություն կա, ճաշակը որտեղ է, ռեժիսուրան որտեղ է կորել չերևաց ու .... վերջապես այս կլիպի համար ինչքան փող է քամուն տրվել, կներեք ինչ եմ ասում` ծախսվել: Մի պահ Սիմբայի մուլտում զգացի հետո արդեն ոնց որ մղձավանջային երազում լինեի: Բա կլիպն էսպիսին պիտի լինի, որ սիրտդ վատանա ու հասկանաս, որ իզուր էր ուսումդ գրագիտությունդ, իզուր են այնպիսի կատեգորիաները, ինչպիսիք են ներդաշնակությունը, գեղեցիկը ....

Հարություն Հարությունյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more