▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ եմ՝ ևս մեկ անգամ ծանոթանալու ՔՊ-ականների ապագա կեցավայրի պայմաններին. Վազգեն Սաղաթելյանն՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը փաստաբանի միջոցով ձայնային հաղորդագրություն է ուղարկել, որում ընդգծել է՝ թեպետ իշխանություններն այս տարիների ընթացքում փորձել են անել հնարավոր ամեն բան, որ իրենց իզոլացնեն, «Իմնեմնիմի» փոդքասթն էլ՝ փակեն, սակայն դա իրենց չի թուլացրել ու չի թուլացնի։

«Ամեն անգամ մենք վերադարձել ենք էլ ավելի ուժեղ և էլ ավելի վճռական՝ այդ թվում՝ ձեր ցուցաբերած հսկայական աջակցության շնորհիվ։ Այս անգամ էլ բացառություն չէ»,- նշել է Սաղաթելյանը՝ դիմելով աջակիցներին։

Քաղբանտարկյալը հավելել է՝ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմախոսներին լռեցնելու ապօրինի քայլերը շարունակելով, սպառում է թե՛ սեփական ռեպրեսիվ ռեսուրսը, թե՛ այն «լիմիտները», որոնք ստացել է Արևմուտքից։

Վազգեն Սաղաթելյանն աջակիցներին ու մտերիմներին  ասել է նաև՝ թող չանհանգստանան այն փաստից, որ իրենք կալանավորված են, ազատությունից զրկված և գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում.

«Շնորհակալ եմ, բայց անհանգստանալու կարիք չկա։ Եկեք համարենք, որ ես եկել եմ՝ ևս մեկ անգամ ծանոթանալու ՔՊ-ականների ապագա կեցավայրի պայմանների հետ։ Սրանց մոտալուտ վախճանը չունի այլընտրանք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more