Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:
Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-գրել է նա։


