▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենի տրամաբանական շարունակությունը Սյունիքի մարզպետի որդու կալանավորումն է

Իր ոչ ադեկվատ պահվածքով հայտնի Սյունիքի մարզպետի մասին վերջին օրերին շատ խոսվեց: Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արտահայտված տեսակետների ճնշող մեծամասնության տակ պատրաստ եմ ստորագրել: Միջադեպի հետ կապված արդեն իսկ ներկայացրել եմ իմ տեսակետը, միաժամանակ կարծում եմ, որ ժամանակն է էմոցիոնալ պոռթկումներից ու հայհոյանքներից անցում կատարել առավել սառը դատողությունների դաշտ: Անհրաժեշտ է հետևել, թե իրավական դաշտում ինչ զարգացումներ կլինեն. իհարկե դժվար է պնդել, որ հասարակության մեծամասնությունը վստահություն ունի մեր երկրում ընթացող իրավական գործընթացների նկատմամբ, այնուամենայնիվ, պետք է փաստել պրոցեսը, կարծես թե, ընթացքի մեջ է, իսկ մարզպետի որդին` ձերբակալված: Այս ամենի տրամաբանական շարունակությունը վերջինիս կալանավորումն է, ինչն անխուսափելի է թվում: Հուսանք, որ իրավական գործընթացը իր բնականոն հունով կընթանա, իսկ մեղավորները կպատժվեն, ինչը թերևս կարևոր է ոչ միայն վերոնշյալ միջադեպի բացահայտման, այլ առհասարակ նմանատիպ երևույթների բացառման տեսանկյունից:

 

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more