|
«Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան, իմ և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, իմ նամակագրությունը և գնահատեն, թե ինչքան են շոկային»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ ազատ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսի նամակագրություններին, որոնք հայտնվել են վարչապետի մոտ: «Նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են եղել, որ ես պատերազմից հետո թիմից դուրս գամ, դուրս գամ վարչապետի դեմ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, պետք չի նայել: Էդ մասը երևի չկա վարչապետի կամ վարչության սեղանին, որ ասեն՝ ապրի պարոն Աղազարյանը»: Աղազարյանը նշեց, որ չի ամաչում և համաձայն է նույնիսկ, որ կին լրագրող կարդա իր նամակագրությունները, որ հասկանա «թե ինչը ինչոց ա, որը որտեղից ա, որ Աղազարյան Հովիկը հասկացել ա, որ իրա դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա»: «Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի էնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ էդ զոհը լինեմ: Եթե ես խանգարում էի թիմին էդ հարցերը լուծելու համար, ապա ես թող զոհը լինեմ»,- նշեց Աղազարյանը, հավելելով, որ ճնշված է, որ իր ընկերները իրեն դրել են դժվար իրավիճակի մեջ և խուսափում են իրեն բարևելուց: Իսկ այն մտքին, որ «Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր միջոցներով հասնելու է նրան, որ ձեր մանդատը վայր դնեք», պատգամավորը արձագանքեց. «Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնի նրան, որ ես մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ»: |
«Աղազարյանը հասկացել ա՝ դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա». Հովիկ Աղազարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


