|
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. կա զոհ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում: Տեղում պարզվել է, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող, 34-ամյա Նարեկ Գ-ն է: |
Ավտովթարի հետևանքով զինծառայող է զոհվել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


