▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ատելություն տարածող հեղափոխություններից հետո 85% հավանականությամբ լինում են պատերազմներ». Էդգար Էլբակյան

***

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ։

Հետևաբար, Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները 2018 թվականից, իրենց ծագման օրվանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող։

Քաղաքագետ Էդգար Էլբակյան

***

Չկա որևէ սահմանազատում, չկա որևէ սահմանագծում։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, հայկական հողերի հանձնում է թշնամուն, որոնք 30 տարի պահվել են հայ զինվորի ու հայ սպայի արյան գնով։

Սա արվում է նաև այն նպատակով, որպեսզի ապագայում հեշտացվի նոր հողերի հանձնումը։

Նման հակահայության կնախանձեին նույնիսկ Թուրքիայում գտնվող մերօրյա Թալեաթի վաստակները։

Քաղաքագետ Էդգար Էլբակյան

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիք կատարած մեր եռօրյա այցի ընթացքում արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնց հակիրճ անդրադարձ կկատարեմ։
Դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակվում են կամ պարզապես բացակայում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։
Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատությունների բացակայությունը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կյանքում։
Պետք է արձանագրել նաև, որ Սյունիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերությունները հարկատուների հաշվին տարվա մեջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակության ճանապարհներ բազմաթիվ տեղերում մնում են դժվարանցանելի տարվա բոլոր եղանակներին:
Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգության խնդիրը։
Այն հատվածներում, որտեղ, այսպես կոչված՝ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, թշնամին ստացել է առավելություն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։
Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատվածներում այս գործընթացը իրականացնելու դեպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նույն վիճակում են հայտնվելու ՀՀ մյուս մարզերն ու բնակավայրերը։
Այս ամենի արդյունքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են հայտնվել Ներքին հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։
Գյուղերի պատշգամբներից դիտարկվում են թշնամու դրոշակները։ Բազում հայկական գերեզմաններ հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։
Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղերում առաջնային է նաև անասնապահության խնդիրը. արոտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, և անասնապահությունը դարձել է անհնար։
Չնայած բազմաթիվ խնդիրներին, կուզեմ խոսել նաև դրականի՝ սյունեցու աննկուն ոգու մասին։
Ես տեսա խիզախ, անկոտրում և մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիվ մենք հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու հաղթելու ենք այս պայքարում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more