▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ, լինե՛նք արթուն և զգոն․ Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․

«Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաեւ մեզ՝ քաոսի պատրանք ստեղծելով մեր Հայրենի երկրում։

Սիրելի բարեպաշտ եւ հավատավոր ազգակիցներ, լինենք արթուն եւ զգոն, լինենք հավատարիմ մեր սուրբ ուխտին՝ միշտ դեպի Լույսը, լինենք հավատարիմ մեր ազնիվ բարեկամությանը՝ չտրվելով նենգ եւ կործանարար սադրանքներին։

Այսօր, այս օրհասական պահերին ամեն բանից առավել է մեր ազգային ինքնագիտակցությունն ու միասնությունը։ ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։

Մեր ազգային բնիկ իմաստությամբ մնանք անսասան եւ թույլ չտանք, որ օտար հայադավ ուժերը մեզ դարձնեն խաղալիք, մեր կյանքը խաթարեն, մեր ճանապարհը խոտորեն։

Անխտիր բոլորիս ուսերին է ծանրացած մեր ազգային-պետական լինելության եւ հարատեւության խաչը։

Թող Աստված պահի ու պահպանի մեր Հայրենի երկիրը, մեր հարազատ պետությունն ու պետականությունը, մեր աստվածասեր եւ իմաստուն ազգին ի Հայաստան եւ ի Սփյուռս։

Աստված մեզ օգնական»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more