▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում ես` փարաջադ հագդ չլիներ, քեզ կտանեինք, ես էլ ասում եմ` ուսադիրներդ վրադ չլինեին, մենք քեզ կտանեինք». Սրբազան

«Մեր ու ձեր հարկերով վճարվող մարդիկ դարձել են գործիք ու ձեռք են բարձրացնում մեր ու ձեր վրա: Մենք լայն իմաստով ոստիկանության հետ խնդիր չունենք, այն մարդիկ, ովքեր նստած են այն պատի հետևը, թիկունքը պահում են ոստիկաններով: Տղերք, հանցանք եք գործում դուք, մեղքի տակ եք մտել ամենամեծ ձևով: Գնդապետ Հովհաննիսյան, դու ինձ ասում ես` փարաջադ հագդ չլիներ, քեզ կտանեինք, հաշվի` փարաջաս հագս չի: Ես էլ ասում եմ` ուսադիրներդ վրադ չլինեին, մենք քեզ կտանեինք: Այդ մեր-հեր հայհոյող ոստիկաններին էլ ասում եմ` ես ձեզ ուզում եմ փողոցում տեսնել ուղղակի: Մեզնից ահագին մարդ եք գողացել, տարել, սրա ապատասխանը տալու եք»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

***

 

«Կառավարության խոստացած բարեկիրթ ոստիկանների փոխարեն մենք տեսնում ենք խոշտանգող գազանների մի հավաքածու»,- ԱԺ-ում ասաց Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան ընդհատեց` էդ բառերով մեր ոստիկաններին մի վիրավորեք, ես թույլ չեմ տա:

Մինասյանը շարունակեց. «Քիչ առաջ ես լսում էի ծափողջյուններ ոստիկանների հասցեին, որոնք ավիրում, ոտնատակ էին տալիս մարդկանց: Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնեաբար հանդուրժում ու շնորհակալություն է հայտնում, ինչի՞ համար, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ: 8,5 միլիարդ դրամ էդ համակարգին մի տարում պարգևավճար եք տվել, որոնց մեծ մասը կարգին ոստիկաններին չի էլ հասել»:

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ես ինչքան հարվածներ եմ ստացել ոստիկաններից, իմ աչքի տակը սևացել է, բայց ես վարչապետ դառնալուց հետո չեմ գնացել այդ դեպքերի հետևից: Ոստիկանը դրանով իր գործն է անում և այո, սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more