▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասել էի՝ 7-10 օր կպահանջվի, պարզվեց՝ ավելի մեծ խնդիրների առջև ենք»․ Բագրատ Սրբազան

«Մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով շարժման տրամաբանությանն ու փուլերին։

«Հիմա շատերն են ասում՝ բա ասում էիք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո՛, ասել եմ, մեր մտածումներն այդպես են եղել, բայց այդ ժամանակահատվածում մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան փորձել միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու։ Այս պայքարը միայն փողոց ելնելով և փողոցային շարժումներ անելով չէ»,- նշեց շարժման առաջնորդը:

***

«Մեր պայքարն իր բովանդակությամբ այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում»,- դեպի Վարդենիս ավտոերթից առաջ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Տավուշում արդեն թշնամական դրոշ է ծածանվում։ «Ուժի սպառնալիքի տակ անընդհատ միակողմանի զիջումներ անելն ո՞ւր է հասցնելու։ Մենք փորձում ենք բարոյական, հոգևոր և իրավական իմաստով այս ամենի մասին խոսել, բայց մարդիկ չեն ընդունում, քանի որ ընդունելու դեպքում պետք է հեռանան։ Վարդենիս այցելելու նպատակն է՝ մարդկանց իրազեկել, թե ինչ իրավիճակում ենք գտնվում և շարունակությունն ինչ է լինելու»,- ասաց Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

***

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more