▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտահո՞սք «Ինեկոբանկից». 5 մլն 400 հազար դրամի օնլայն վարկ` առանց ստորագրության

«Կիբերհանցագործության դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, երբ մայրիկիս զանգում է ոմն Արտավազդ, ներկայանում «Ինեկոբանկի» աշխատակից և ասում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մայրիկիս անունով 600.000 դրամի վարկ ձևակերպել, արդյոք դա մե՞նք ենք, թե՞ ոչ։ Բնականաբար մայրիկս ասում է, որ ոչ։ Ինքն ասում է, որպեսզի կանխեք գործընթացը, մնացեք կապի մեջ և ասեք այն ողջ ինֆորմացիան, որը մենք ձեզ կհարցնենք»,-Օրագիր.Նյուզ-ի հետ զրույցում ասել է Աշոտ Հովհաննիսյանը` պատմելով, թե ինչպես է իր մայրը կիբերհանցագործության զոհ դարձել։

Նրա խոսքով՝ խաբեությամբ իր մոր անունով «Ինեկոբանկում» 5 մլն 400 հազար դրամի վարկ են ձևակերպել։ Ըստ Աշոտ Հովհաննիսյանի` զարմանալի է, թե ինչպես է անձնական տվյալների արտահոսք եղել։

«Զարմանալի է, որ առանց ստորագրության, օնլայն այդքան մեծ չափի վարկ են ձևակերպում։ Երբ դիմեցինք ոստիկանություն, ևս 10 հոգի մեզ նման խաբեության զոհ էր դարձել, դարձյալ «Ինեկոբանկի» հաճախորդ»,- պատմել է նա։

Մանրամասները` տեսանյութում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more