▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել

ՔՊ-ականները իշխանության գալուց անմիջապես հետո լծվել են սեփական սոցիալ կենցաղային վիճակը բարելավելու գործին կամ ինչպես Փաշինյանը կասեր՝ հաղթահարում են աղքատությունը, որը իրենց գլխում էր։ Այս տարիներին գրեթե բոլոր ՔՊ-ականները տներ, առանձնատներ են հասցրել գնել, ոմանք նաև կառուցել են։

Politik.am-ըն է գրում, նշելով, որ 2020 թվականին ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հանգստավայր Ծաղկաձոր քաղաքում հողմաս էր ձեռ բերել։ իսկ ահա այս տարի արդեն, ըստ մեր աղբյուրների, Թորոսյանը այդ հողմասի վրա հասցրել է առանձնատուն կառուցել։

Փորձեցինք կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչ միջոցներով է այս առանձնատունը կառուցել, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։ Հուսանք այս տարվա հայտարարագրում տեսանելի կլինեն այդ միջոցները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more