▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիան սնանկ ճանաչելու առիթով…

Մեր երկրում վաղուց լավ յուրացրել են հիմնարկ-ձեռնարկությունների սնանկ ճանաչելու գործընթացը , այդ կերպ շատ հարցերի պատասխան տալուց են խուսանավում,  առք ու վաճառք նկարելով, ուր նոր տերը պայմանագրային մի շարք ֆինանսական  պարտավորություններ չի ստանձնում, քանզի իրականում  վաճառողն էլ, գնորդն էլ նույն անձն է լինում, վերանվանվում է կազմակերպությունը ու խաղից դուրս են  թողնում պարտատերերին: Վերջիններս հիմնականում նախկինում  աշխատավարձ չստացածներն են  կամ հաշմված աշխատողներն են լինում: Բնական է, որ  տնտեսական դատարանը համապատասխան վերաբերմունքի առկայությամբ, սնանկությունն ամրագրում է, իսկ  այս պարագայում`  պետական պարտավորվածության մասին օրենքն էլ ժամանակին վերացրել են...արդյունքում ՀՀ խաբված քաղաքացին մենակ է մնում: Սա մեզանում գործող մշակված մեխանիզմ է: Մյուս կողմից էլ`աշնանից սկսված  սնանկ ճանաչելու գործընթացը, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեկնելը դժվարացնելու , ինչպես նաև ավիատոմսերի թանկացման համար է ստեղծված:

 

Հեղինակ`

Գոհար Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more