▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առինջում իրար ծեծել են թաղամասի բնակիչներն ու Երևանի նախկին փոխքաղաքապետի ընկերության աշխատակիցները

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Իշխանություն»-ը գրում է, որ  լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ վիճում և հայհոյում են միմյանց։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանությունը վերածվել է նաև ծեծկռտուքի։

Դեպքը տեղի է ունեցել Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում։ Բնակիչ Ալլա Մխիթարյանի փոխանցմամբ՝ վեճի մասնակիցներն են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները և թաղամասի բնակիչները։ Ըստ Մխիթարյանի՝ ապօրինի ճանապարհով նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երկու 8 հարկանի շենք է կառուցել, որն արդեն հանձնվում է շահագործման՝ առանց կոյուղատար համակարգ անցկացնելու։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։

Հսկայական ունեցվածքի տեր Վահե Նիկոյանը եղել է Տարոն Մարգարյանի տեղակալը։ Դատախազությունն ապօրինի է համարում նրա գույքը եւ Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ալլա Մխիթարյանը պնդում է՝ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Այրք համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more