▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անվճար սեքսը միշտ ավելի թանկ է նստում, քան՝ վճարովին․․․ նույնը կարելի է ասել մեր անվճար առողջապահության մասին...»

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առողջապահության ոլորտի մասնագետները պնդում են, որ նախարարությունը համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները, մի բան, որը տեղի չէր ունեցել վերջին 30 տարում: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուշացումները համատարած չեն: Այն պոլիկլինիկաները և բուժհաստատությունները, որոնք գտնվում են այն համայնքներում, որտեղ աշնանը ՏԻՄ ընտրություններ են սպասվում, գումարները ստացել են: Մնացածը պիտի համակերպվեն, որ իրենց բյուջեներում այսուհետ մշտական ճեղքվածքներ են լինելու, քանի որ պետբյուջեում փող չկա: Հետևաբար ամեն հինգշաբթի կառավարության նիստին սրտատրոփ հետևելն էլ իմաստ չունի, պահուստային ֆոնդից դժվար այդ հատկացումը տրվի առողջապահության նախարարությանը: Միակ ելքը շրջիկ բժշկական խմբեր կազմելն է ու աշխատելը միայն այն համայնքներում, որտեղ մոտ ապագայում ընտրություններ են սպասվում: Հենց այս տրամաբանությամբ է, որ 5 մլրդ դրամի դուրս գրված պարգևավճարների առյուծի բաժինը հատկացվել է Տարածքային կառավարման նախարարությանը:
Բյուջեից չստացվող գումարները բուժհաստատությունները ստիպված են լինելու կոմպենսացնել համավճարներով: Նախարարությունը շարունակելու է պնդել, որ առողջապահությունն անվճար է, ուղղակի հիվանդները պետք է փնտրեն հենց այն ԲԿ-ն, որտեղ համավճար չեն գանձի: Դա լինելու է նախընտրական փուլում գտնվող համայնքային մի ԲԿ կամ սնխչուն հավասար մի նորավարտ օրդինատորի մոտ:
Ֆինանսների նախարարությունն, իհարկե, փորձում է թոզ փչել այս ամենի վրա, շշուկներով ասելով, որ էլի պարտքով փող կբերեն դրսից, իսկ հրապարակավ ստելու են բյուջեյի գերակատարման մասին: Մինչդեռ ՀՀ կառավարությանը պարտքով փող նույնիսկ հայաստանյան բանկերն արդեն չեն տալիս, ուր մնաց դրսից տան: Բոլորը հասկանում են, որ բանը գնում է դեֆոլտի...
Կյանք տեսած տղամարդկանց շրջանում մի խոսույթ կա՝ անվճար սեքսը միշտ ավելի թանկ է նստում, քան՝ վճարովին: Փաստորեն, նույնը կարելի է ասել մեր անվճար առողջապահության մասին...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more