▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ-ում

Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ-ում

«Հայրենավաճառության մասին իշխանազավթներն այլևս բղավում են այնչափ ուժգին, որքան հնարավոր է։ Ասում են՝ ճիշտ է հայրենիքը շատ ենք փոքրացրել, բայց դեռ հո ամբողջությամբ չե՞նք հանձնել։ Ու ձեր ցավը, մեր բոլորիս ողբերգությունը, մի մետաղաջարդոնի են վերածել, բերել փակցրել են ԱԺ-ի պատին, որ ավելի նվաստացնեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ցույց տալով ԱԺ պատին փակցված քարտեզն ու ձեռքին պահելով այն քարտեզը, որտեղ Արցախն ու Հայաստանը միասնական են ցուցադրված․ «Մեր հայրենքն ա՛յ էս տեսքն ուներ․․․ Ձեզ էս հայրենիքի ճանապարհներից ոչ ոք գերի չի տարել»,- ասաց նա՝ քարտեզը փակցնելով ԱԺ նախագահության պատին։

***

«Տարիներ առաջ Փաշինյանը և իր կուսակիցները ՀՀ տարբեր համայնքների փողոցներում բաժանում էին կապույտ գրքույկներ՝ վրան գրված «Հպարտ քաղաքացու անձնագիր», որի վրա ՀՀ-ն և Արցախը միասին էին պատկերված»,- իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով․ «Իշխանություններն ընդունում էին, որ հպարտության ցուցիչը այդ միասնությունն է։ Հիմա այդ միասնությունն անվանելով վզին գցած թոկ՝ ընդունում են, որ այլևս հպարտ չեն»,- հավելեց Խաչատրյանը։

***

«Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա»,- իր ելութում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ է ստացվում, բայց այդ մեկն անհնար է ստացվի։ Դուրս գանք, փողոցում հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչական մեթոդը չի աշխատելու, ձեռք քաշեք ու ուրիշ սուտ հորինեք։ Ինչ վերաբերում է 5+2-ին, ապա պարոն Ռուբինյանն ինքը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումն էր, բայց հիշեցնեմ, որ մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինի ու Քարվաճառի հետ կապված փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես հանրաքվեով։ Այդ իրադարձությունները փոխկապակցված էին»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով. «Այն ժամանակ, երբ դուք հանձնեցիք Լաչինն ու Քարվաճառը, Ալիևը հայտարարեց, որ նախորդ բանակցային տրամաբանության մեջ այս տարածքները հավերժ մնալու էին հայկական, և դուք նույնպես դա հոյակապ գիտեք, պարզապես դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն, որովհետև այսքան սուտ ու աղբ լցնել մեր քաղաքացիների վրա, չի կարելի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more