▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել նաև թրքամետներին

Երևան.today-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի կինն օրերս քննարկներում էր կազմակերպել և երեք օր շարունակ լուսանկարներ ու տեսանյութ տեղադրել իր սոցցանցային էջերում՝ գրելով․ «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևվորող և տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»: 

Մասնակիցների կազմը շատ քննարկվեց-քննադատվեց, այդ կազմում կային անձինք, ովքեր հանրութանը լավ ծանոթ են և վստահաբար՝ չէին էլ համապատասխանում գրառմանը՝ թե՛ կարծիք ձևավորելու, թե՛, առավել ևս կրթելու մասով։

Աննա Հակոբյանը հանդիպման հրավեր է ուղարկել ոչ միայն իշխանական քարոզիչների, ատելության խոսք տարածող անձանց, այլև մասնակիցների կազմի տրամաբանության մեջ մտնում է նաև պրոթուրքական ու պրոադրբեջանական բլոգեր-ակտիվիստ Նատալի Ալեքսանյանին այդ միջոցառմանը հրավիրելը։

Նա իր էջում շնորհակալական խոսք է հղել Աննա Հակոբյանին՝ հրավերի համար։

Հիշեցնենք՝ Նատալի Ալեքսանյանը բնակվում է Թուրքիայում, Արցախի շրջափակման ժամանակ ուղերձ էր գրել Ալիևին՝ Ստեփանակերտը համարեով Խանքենդի և խնդրում էր Ալիևին․ «Թույլ տալ շտապ գալ Խանքենդի, մտերիմ լինել իմ հայրենակիցների հետ, աջակցել նրանց և օգնել ինտեգրվել»։ Նշում էր որ միակ ճանապարհը ադրբեջանցիներին ինտեգրվելն է։

Նա քննադատում էր Արցախի Հանրապետության դրոշը ՀՀ ԱԺ-ում դնելը (ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն են տեղադրել իրենց սեղաններին) ու այն անվանել գոյություն չունեցող պետության դրոշ։

Այս տարվա մայիս ամսին Երևանում տեղի էր ունենում «Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն» անունով թուրքամետ կուսակցության համագումար, որի հիմնդիրներից մեկը Նատալի Ալեքսանյանն էր։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more