▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհիմն է և չի համապատասխանում իրականությանը․․․ԶՊՄԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկ է համարում վերահաստատել, որ ընկերությունը զերծ է որևէ քաղաքական ներգրավվածությունից։ Այս մասին ի պատասխան Asekose.am-ի հարցման, նշեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե «ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար»։

Կոմբինատի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Որևէ կուսակցություն ֆինանսավորելու կամ այլ քաղաքական ներգրավվածության մասին հայտարարությունը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։

ԶՊՄԿ-ն, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ աշխատում է ՀՀ և միջազգային համապատասխան օրենքների շրջանակներում, հետևելով կորպորատիվ կառավարման ընդունված չափանիշներին։ Ընկերության հասցեին հնչող ապատեղեկատվությունը, անհիմն և անտեղի շահարկումները հարվածում են երկրի առաջին հարկատուի հեղինակությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ նման հայտարարություններից, դրսևորելով հրապարակային խոսքի հանդեպ  պատասխանատվություն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more