▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա մաղթանքներ ` նախագահից մինչև մանուկների համար

1.Սերժ Սարգսյանին՝ հաղթանակ ընտրություններում բավականին լուրջ մրցակցի՝ էպոսագետի նկատմամբ
2. ՀՀԿ-ին՝ հաղթանակ իր իսկ նկատմամբ
3.Օրենսդրական գործունեությունից ոչինչ չհասկացող և երկամյա կրթություն ունեցող պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պաշտոնանկություն և զրկում մանդատից
4. Ազատության մեջ գտնվող ու պաշտոններ զբաղեցնող կամ բիզնեսի տեր՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին և նրանց հաստավիզ «ջեպի շներին»՝ հարմարավետ մեկուսարաններ բերդում՝ օրական երեքանգամյա անվճար սնունդով
5.ՀՀԿ-ական ծերակույտին՝ թոշակի անցում և հանգիստ
6.Ընդդիմադիրներին և «այլընտրանք» կոչվածին՝ առողջ մտածելակերպ
7. Ոստիկաններին՝ համարձակություն
8.«Սիգնալ» տալ սիրող վարորդներին՝ խաղալիքներ «սիգնալի կնոպկայով» ու ձայնով, թող իրենց տներում ինչքան ուզում են սեղմեն ու ուրախանան
9. Գետնին թքող ուղտանման երիտասարդներին՝ շապիկներ գրությամբ՝ «ես ուղտ եմ»
10.Քուչում պպզող քյարթուներին և անիմաստներին՝ աշխատանք, կրթություն, մի փոքր խելք և իմաստավոր կյանք ու գործունեություն
11. Միանգամից մինիստրի գործ փնտրող ու չգտնող «դիվան քշողներին»՝ աշխատասիրություն և ավելի համեստ աշխատանք (սկսեք համեստից)
12. Աշխատասեր ու աշխատող մարդկանց՝ աշխատավարձերի բարձրացում և բարեկեցություն
13. Թոշակառուներին՝ թոշակների բարձրացում և ապահով ծերություն
14. Մանուկներին՝ երջանիկ մանկություն
15. Հայ զինվորին՝ փառք ու պատիվ։

 

Լրագրող Կարեն Վարդանյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more