▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ունի գաղտնի պայմանավորվածություններ. Սամվել Կարապետյան

Գեղարքունիքի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հետ հանդիպմանը մարզի անվտանգության հարցը բարձրացրին. ինչպես Սյունիքում, այնպես էլ Վարդենիսում ադրբեջանցիները դիրքավորված՝ նստած են, հայկական գյուղերը դատարկվում են, մարդիկ անվտանգության երաշխիքներ չունեն։

Ի պատասխան Սամվել Կարապետյանը նշեց՝ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի պահանջները կատարել, նոր զիջումներ են սպասվում, եթե մնա իշխանության։

«Այս իշխանության բառադի ղեկավարը ոչ մի կերպ չի ուզում հակադրվել իր «շեֆին», այդ պատճառով էլ շատ լուրջ, մեծ խնդիրներ ունենք բոլոր սահմանամերձ շրջաններում»,- ասաց Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը հիշեցրեց Հայաստանը 300 000 ադրբեջանցիներով բնակեցնելու Ալիևի պահանջի մասին, նշեց՝ ինքը դեռ 10 օր առաջ է պահանջել, որ հայաստանի գործող իշխանությունը հրապարակային հերքի, եթե չկա այդպիսի բան.

«Ես առաջարկեցի, որ ինքը (Փաշինյանը-խմբ.) բարձրանա ԱԺ ամբիոն և հայտարարի, որ այդպիսի բան չկա։ Արդեն 10 օր անցել է, և իրենցից չենք լսել ոչ մի հայտարարություն, քանի որ իրոք այդպիսի բան կա։ Փաշինյանն ունի վախեր, ինձ թվում է՝ նաև գաղտնի պայմանավորվածություններ։

Այնպիսի «խաղաղություն», որը նա «բերեց» Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին,  Սյունիքին. հայաթափել, բերել, լցնել ադրբեջանցիներով, հետո նորից բարձրախոսով գոռալ, թե «ոչինչ, «խաղաղություն» եմ բերել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more