▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կօգնի Փաշինյանին

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիևն ընտրությունների շեմին ինչով և ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, և կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է` Ալիևն ավելի լավ լուծում է գտել:
Մեր տեղեկություններով, Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, և Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը: Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել և մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել»։

info@asekose.am/095519696
Մամուլ more