▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ 2026-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ 2026-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով

«Ինչ վերաբերվում է էդ գյուղերին, վստահեցնում եմ, մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր և 2026 թվականի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այնտեղ շռնդալից ձևով հաղթելու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերին և մասնավորապես Կիրանցին, որտեղ որոշ բնակելի տներ ու կադաստրի վկայական ունեցող հողատարածքներ անցան ադրբեջանական կողմին։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Գարիկ Ղուկասյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, ասել է. «Ալեն Սիմոնյանին մի բան եմ ուզում հիշեցնել. աղդամցի՛ Ալեն, Աղդամն էլ քո հայրենիքն էր, հուսամ՝ ծոծրակդ կտեսնես, բայց 2026-ին ՔՊ-ի ձայների քանակը Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում չես տեսնի»:

 Դիտեք նաև՝

«Իլհամ Ալիևը երեկ ասել է, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղը և այդպես է լինելու հետայսու»,- լրագրողի դիտարկմանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Չեմ լսել և չեմ ուզում մեկնաբանել, դա իր ներիքն լսարանին ուղղված խոսքեր են»: Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ Ալիևը կգնա խաղաղության ճանապարհով և ապա չի «գցի» մեզ, Սիմոնյանը պատասխանեց․ «Որևիցե մեկի հետ կապված այդ «գցելու» տրամաբանությունը միշտ կա, բայց անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում դա նվազեցնելու համար։ Խաղաղության պայմանագիրն այդ ռիսկերը նվազեցնելու հստակ սահման է»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ ոչինչ 100%ով չի պաշտպանում «գցելու» հավանականությունից։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ասել է․ «Անցյալում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների կրկնությունն է, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով։ Նույն մարդիկ են, նույն օրակարգն ու նպատակը»: Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ եկեղեցին և հոգևորականը զբաղվում են քաղաքականությամբ․ «Աստվածաշնչում ասված է՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, իսկ քաղաքականությունն առևտուր է»։ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարել Բագրատ Սրբազանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցը․ «Բագրատ Սրբազանին ոչ ոք չի պատրաստվում առաջադրել և ընտրել, և Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more