▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում Հայաստանի օրհներգի` օրենքով չընդունված տարբերակն է հնչել

ԱԺ-ում Հայաստանի օրհներգի` օրենքով չընդունված տարբերակն է հնչել

***

«ԱԺ նիստի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածու Սիրունյանի բարեվարքության մասին եզրակացությանը ծանոթացե՞լ եք»,- ԱԺ նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ստանալով դրական պատասխան՝ պատգամավորը շարունակեց․ «Երբ ծանոթացա, շոկի մեջ էի։ Մինչև հարցի քննարկումը, կոչ կանեմ ՔՊ պատգամավորներին ծանոթանալ այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վերանայեք ձեր որոշումը, դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր մի օրինակ է, մարդ, որն ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,- ասաց Մանուկյանը։
ԱԺ նախագահը խորհուրդ տվեց կարծիքներ հայտնել հարցի քննարկման ժամանակ։

***

Ընդդիմադիր պատգամավորների կողմից քննադատության արժանացավ ԱԺ պատին փակցված ՀՀ քարտեզը, որն ըստ նրանց, ուրացման ապացույց է։ Պատգամավոր Աննա Մկրտչյանն անգամ ակցիա իրականացրեց՝ ԱԺ ամբիոնին փակցնելով ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը քիչ անց հեռացրեցին:
«Իշխանությունը շարունակում է հայրենահանձնման գործընթացը»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Շարունակվում է ուրացման հսկայական մի գործընթաց։ Այս մարդիկ ամբողջ ծավալով ուրանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասաց նա՝ կրկին անդրադառնալով ԱԺ պատին փակցված քարտեզին․ «ԱԺ նստաշրջանը մեկնարկում է հերթական ուրացման գործընթացով»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more