▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանեք, ծառեր տնկեք». Գառնիկ Դանիելյան

«Կիրանցի մեր սիրելի հայրենակիցներն ինձ պատվիրակել են լինել ԱԺ-ում և ամբիոնից ներկայացնել այն ողջ ողբերգությունը, որ տեղի է ունենում Տավուշում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Կիրանցը փաստացի երկու մասի՝ հայկական ու ադրբեջանական, բաժանելու վերաբերյալ մտահոգությունները, կադաստրի «սխալ» վկայականների հարցը և անվտանգային այլ հարցեր․ «Երեկ փառք ու պատվով սյուները դրեցիք, ջոկատներն էլ հսկում են, որ հանկարծ էդ սյուները չհանեն։ Ասում էիք՝ Հայաստանը կադաստրի վկայական չունի, բայց էս մարդիկ ունեն կադաստրի իրական վկայականներ, իրանց պապանեկան հողն ու ջուրն ա։ Արցախը տնավեր սարքեցիք, հանձնեցիք Ադրբեջանին, եկել ա Տավուշի հերթը։ Գնացե՞լ եք, տեսե՞լ եք՝ ինչ օրեր են ապրում էդ մարդիկ»,- նշեց Դանիելյանը՝ խորհուրդ տալով ԱԺ-ում անվտանգության աշխատակիցների փոխարեն ծառ տնկել։

***

«Էլ տեղ չի մնացել վրաս, որ չեն խփել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շարժման մասնակիցների հանդեպ ոստիկանների դրսևորած բռնի գործողություններին։ Իմպիչմենտին ՔՊ-ի միանալու վերաբերյալ հարցին՝ պատասխանեց․ «Պահը որ եկավ չէ՜, ոչ մեկի դեմը չես կարողանալու առնես, ահավոր հոսք ա սկսվելու, ես հազիվ եմ իրանց պահելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more