▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձեւակերպումներով

Կարծում եմ, այսօր Ազգային Ժողովը պարտավոր էր ընդգրկել օրակարգում հրատապ հարց եւ աշխատանքները սկսել ռուսական պոլիգոնում կատարված ողբերգության մասին քննարկումով: Նույնիսկ եթե 1000 տարով ենք այդ տարածքը տվել «ռազմավարական դաշնակցին», միեւնույն է, դա մեր հողն է, մեր տարածքը, եւ երկու երեխաների մահը դա հանցագործություն է, որի համար մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, նաեւ շատ մեծ գումարներ հատկացնեն երեխաների հարազատներին: ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձեւակերպումներով: Այդ պոլիգոնի եւ բազայի գործունեությունը պետք է սառեցվի մինչեւ ռուսական կողմը համապատախան միջոցառումներ չձեռնարկի այնտեղ անվտանգությունն ապահովելու համար: Սա նվազագույն քայլերը պետք է լինեն մեր կողմից, եթե մենք ինքնավար պետություն ենք: Եթե ոչ, եթե Աժ-ում ինչ-որ հիմար հարցեր են այսօր շարունակելու քննարկել, ուրեմն թքած ունեմ եւ այդպիսի ԱԺ-ի, եւ այդպիսի Կառավարության, եւ այդպիսի ընդդիմության վրա...

 

Տիգրան Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more