▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ Հայոց պատմություն են փոխում». Բագրատ Սրբազան

«Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ «Հայոց պատմությունը» Հայաստանի չգոյության պատմությունն է` գոյության որոշ դրվագներով, ինչպես սա կմեկնաբանեք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին հարց ուղղեց լրագրողը:

«Եթե իր խոսքի մեկնաբանությունն եք ուզում, ես ընդհանրապես միայն վերջին շրջանում եմ ստիպված եղել դատարկաբանությունները մեկնաբանել, էն էլ դուք եք ստիպել: Ինձ համար ահռելի դժվար է 3 համալսարան ավարտած լինելով` փորձել մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը «մտքի թռիչքի գերագույն աստիճանն է»: Պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել: Ուրեմն, հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինել և դա հռչակել ահռելի մեծ գործ, այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքը և իրենք ունեն: Չարիքը այլ ձևով չի լինում: Հակադրել` առանց հասկանալու խորքային իմաստները, թե քո հայրերն ինչու են բնութագրել` որպես հայոց պատմություն, պարապ մարդու գործ է, որ անելիք չունի: Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն են փոխում»,- ասաց Սրբազանը:

Դիտեք նաև՝

Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը հավաստիացրեց. «Արցախն ինձ համար եղել և մնում է այն խտացված ազատությունն ու կենսագրությունը, որը մեզնից խլվել է, և մեր ժողովրդի վերադարձը հրամայական է։ Մեր անտեր մնացած վանքերն ու շիրիմները, մեր տներն ու շեները պետք է կենդանություն ստանան։ Բանտում գտնվող մեր ընկերներն էլ պետք է վերադառնան»:

***

«Մեր խնդիրը ոչ թե դաշնակից կորցնել-շահելն է, այլ մենակ չմնալը: Շատ «տաղանդավոր» արտաքին քաղաքականության շնորհիվ մենք 6 տարում հայտնվեցինք մենակության մեջ` բոլոր կողմերից: Նույնիսկ տարփոխված Ամերիկան ՀՀ-ի շահը չի հետապնդելու, այլ իրենց ու աշխարհաքաղաքական շահը: Հետևապես, նոր արտաքին քաղաքականությունը պետք է բխի մեր շահերից: Մեր հայրենական պատերազմի 44 օրերի ժամանակ տարփողում էին, թե մեզ չեն օգնում, փոխանակ մտածելու` ինչ ենք արել, որ մեզ չեն օգնում: Փողոցում էլ է նույնը: Ասում են` մարդուն չեն օգնում, առանց հասկանալու, որ մարդը տևապես փչացրել է բոլորի հետ հարաբերությունները»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

***

Սուրբ աննա եկեղեցու բակում լրագրողը հարց ուղղեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանին. «Գնալով ժողովրդի թիվը քչանում է, ինչո՞վ եք պայմանավորում»:

«Ժողովուրդը քչանում է, որովհետև այլևս չի հավատում ոչ մի բանի, և մենք պիտի ավելի քչացնենք»,- պատասխանեց Սրբազանը:

***

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more