▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ գողացել, տարել եք». Սրբազան

«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ գողացել, տարել եք, ձեր իսկ ասելով` «բերման եք ենթարկել»: 42 հոգի Պռոշյանից էին տարել, հիմա չգիտեմ էլ, որքանով է այդ թիվն ավելացել: Աբրահամն իմ կողքին էր, չկա»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը` ևս մեկ անգամ խստիվ պատվիրելով որևէ առարկա չնետել, ովքեր նետել ու ու նետում են, ներդրված մարդիկ են: «Ոստիկանության կողմից էլ շշեր, վահաններ են նետվում այս կողմ, հայհոյանքներ են տալիս: Մեր աղջիկներից 2-ը ու մի տղամարդ հիմա հիվանդանոցում են»,- հավելեց նա:

***

Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարթերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»։

Բերման ենթարկվելու ընթացքում դաժանաբար ծեծված Աբրահամ Գասպարյանը հոսպիտալացվել է։ Նա կողոսկրերի կոտրվածք ունի, գլխուղեղի ցնցում, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդեր։

Նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են հանցանքի մասին հաղորդում ներկայացնել կարմիրբերետավորների նկատմամբ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more