▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև ծեծկռտnւք է տեղի ունեցել

Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Զինվորական հավաքակայանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինեի Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ  Կարմիր բանակի 1 նրբանցքում  անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Իսկ Սուսաննա Մ․-ն ոստիկաներին հայտնել է, որ այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կարմիր բանակի 1 նրբանցքում  անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Արմինե Ա․-ն և նրա դուստրը ծեծի են ենթարկել իրեն և իր ամուսնու քրոջը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Փ․-ին ձեռքերով, ոտքերով և քարերով՝ պատճառելով իրեն վնասվածք, իսկ Կարինե Փ․-ին՝ ֆիզիկական ցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more