|
«Հրապարակ»-ը գրում է. «Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, և ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների և խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղևորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաև սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին»: |
50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


