▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2008-ի շարժումը կառուցված էր գիտակցականի, իսկ 2013-ինը` անգիտակցականի վրա

Ֆրոյդի տեսությամբ, հիվանդների բուժման բանալին կայանում է նրանց անգիտակցականում տեղի ունեցող ճակատագրական երևույթները տեղափոխել գիտակցական հարթություն ու դրանով էլ լուծել խնդիրը: 
Հիմա շատ են համեմատում Կոնգրեսի կատարած քայլերը Րաֆֆու քայլերի հետ, սակայն ես չեմ ուզում պարզագույն՝ չարի ու բարու բաժանում դնել, այս շարժումների միջև: 
Հիմնական տարբերությունը դա գիտակցականի ու անգիտակցականի /ենթագիտակցականի/ մեջ է, ու հստակ կարելի է տեսնել, որ 2008-ի ամբողջ շարժումը կառուցված էր գիտակցականի վրա /անցյալի վերարժևորում, քաղաքական վերլուծություններ, ծրագրային քայլեր.../, իսկ 2013-ի շարժումը անգիտակցականի / երազներ, իրարամերժ խոսքեր, սևեռուն մտքեր, աղոթք, նևորզ, ծոմ.../դրան էլ ավելացրած Յունգի կոլեկտիվ անգիտակցականը /կրոն, միֆեր, արքետիպեր.../:
Այստեղ լավի ու վատի խնդիրը չէ, պարզապես երկրի հիվանդությունների բուժման համար միակ պայմանը՝ խնդիրները անգիտակցականից գիտակցական տեղափոխելն է . ի դեպ այդ խնդիրները Րաֆֆու կողմուց չեն ստեղծվել ու կարելի է նրանից շնորհակալ լինել, որ տեսանելի դարձրեց ամբողջ անգիտակցական <զինանոցի> հիմնական հիվանդությունները: Եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի միակ ուժն է, որը իրացիոնալ հարթությունից խնդիրները փորձում է վերադարձնել րացիոնալ հարթություն ու նրա հաջողությունից է կախված արդյոք խնդիրները կլուծվեն, թե կմնան ծովից-ծով, Մասիս-Սիս, Ստամբուլը արյան ծով, Մահ Կամ Ազատություն, Բահանջադեր ու Իրավադեր հարթության մեջ...

 

Առաքել Սեմիրջյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more