Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունիսի 8-ին՝ ժամը 20.05-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի եւ նրա որդու` 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Սամվելը բռունցքներով հարվածել է մոր գլխին, սպանել նրան, այնուհետեւ դին տեղավորել լոգարանում` ջրով լցված վաննայի մեջ:
Ոստիկանության տեսանյութում Սամվել Դարբինյանը զղջում է կատարածի համար, բայց, ինչպես ասում են, այդ խոսքերն ուշացած են: