hetq.am-ը գրում է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մշակույթի նախարարի հրամանով պաշտոնից ազատված նախկին վարիչի՝ Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը: Նա արգելոց-թանգարանի շահագործման բաժնի վարիչն է: Սա հեռախոսազրույցում հաստատեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարինե Ավանեսյանը: Վերջինիս նաև հավելեց, որ եռամսյա ժամկետում կնշանակվի վարիչ:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում