▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»-ի ժամանման սրահում հայտնաբերել են հետախուզվողին

Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վիկտր Խ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս 2013 թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին