Այս երկու առաջին հայացքից իրենց զբաղմունքով և արտաքինով միմյանց հետ կապ չունեցող կանայք իրականում լուրջ ընդհանրություններ ունեն:
1. Մեկը շոու բիզնես մտավ քաղաքական աջակցությամբ, մյուսը քաղաքականությունն է ընդհուպ մոտեցրել շոու բիզնեսին:
2 Եվա Ռիվասը Եվրատեսիլում զբաղեցրեց մոտավորապես այն տեղը՝ ինչ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում:
3 Եվա Ռիվասը որպես ոչ ստանդարտ քայլ մերկ ֆոտոսեսիա արեց, Զարուհին տեսախցիկին լեզու էր ցույց տալիս: (այս պարագայում հանդիսատեսը միանշանակ շահեց)
4. Եվա Ռիվասին վերջերս արդեն համարյա մոռացել էին: Զարուհուն ևս ահագին ժամանակ հիշող չկար:
5. Եվա Ռիվասը իր վրա ուշադրություն բևեռելու համար ոտքով կոճակ է սեղմում: Զարուհին սեփական անձի մասին հիշեցնում է բարձրագոչ, սակայն իմաստազուրկ և անօգուտ ելույթներով: Կարևորը հանդիսատեսի վրա համարձակ կնոջ տպավորություն թողնելն է... և այսպես շարունակ Այս երկու առաջին հայացքից իրենց զբաղմունքով և արտաքինով միմյանց հետ կապ չունեցող կանայք իրականում լուրջ ընդհանրություններ ունեն:
1. Մեկը շոու բիզնես մտավ քաղաքական աջակցությամբ, մյուսը քաղաքականությունն է ընդհուպ մոտեցրել շոու բիզնեսին:
2 Եվա Ռիվասը Եվրատեսիլում զբաղեցրեց մոտավորապես այն տեղը՝ ինչ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում:
3 Եվա Ռիվասը որպես ոչ ստանդարտ քայլ մերկ ֆոտոսեսիա արեց, Զարուհին տեսախցիկին լեզու էր ցույց տալիս: (այս պարագայում հանդիսատեսը միանշանակ շահեց)
4. Եվա Ռիվասին վերջերս արդեն համարյա մոռացել էին: Զարուհուն ևս ահագին ժամանակ հիշող չկար:
5. Եվա Ռիվասը իր վրա ուշադրություն բևեռելու համար ոտքով կոճակ է սեղմում: Զարուհին սեփական անձի մասին հիշեցնում է բարձրագոչ, սակայն իմաստազուրկ և անօգուտ ելույթներով: Կարևորը հանդիսատեսի վրա համարձակ կնոջ տպավորություն թողնելն է... և այսպես շարունակ
ԱԺ-ում Լևոն Զուրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ, առաջարկելով ԱԺ նախագահին արտահերթ քննարկումներ կազմակերպել՝ նշելով, որ առկա են 45 ոչ իշխանական պատգամավորների ստորագրություններ:
Վերջինս նշել է, որ կան երկու հրատապ հարցեր, որոնց պետք է տրվեն լուծումներ՝ ընդգծելով, որ դա ժողովրդի որոշումն է. այդպես էին պնդել հոկտեմբերի 10-ի «բազմահազարանոց» ցույցի մասնակիցները:
Մի փոքր անդրադարձ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. այդ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը նույն «բազմահազարանոց» զանգվածների բուռն արձագանքներին հակադարձեց՝ «զսպեք դրան» արտահայտությամբ, ինչը խոսում է հանրահավաքի բավականին «ժողովրդավարական» լինելու մասին:
Տեր-Պետրոսյան-հանրահավաք տանդեմի հետ կապված մի հղում ևս, առաջին նախագահը նաև հստակ նշեց, որ ժողովուրդը չի ուղղորդելու Քառյակի գործողությունները, դա սխալ է և հղի բազում հետևանքներով:
Տեր-Պետրոսյանը պարզ ձևակերպեց, որ իրենց հետագա քայլերի մասին ժողովուրդը կիմանա առաջիկա հանրահավաքների ընթացքում՝ «Քառյակի որոշումները իրականացնում են լիդերները»:
Տարօրինակ իրավիճակ է ստացվում. ո՞ւմ անունից է խոսում Զուրաբյանը՝ «զսպվածների», թե՞…
Արմեն Հովասափյան