«Խնդրում եմ պատգամավորներին՝ այնպիսի ելույթներ ունենալ, որ մեջը սադրիչ բաներ չլինեն: Հորդորում եմ՝ հետևել կանոնին, որովհետև ընդհատելու եմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Դահլիճից ընդդիմադիրների արձագանքներին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք այստեղ գնահատական տալու համար չեք, զսպե՛ք ձեզ»: Հիշեցնենք՝ խորհրդարանում շարունակվում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը: |