▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զրույց Հայաստանի մասին».Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանում

 

ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ, ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջև՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից եւ մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով: 

Միջոցառման ավարտին նա հարցազրույցներ է տվել տեղական և  միջազգային լրատվամիջոցներին: Հայտնում են  Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ուղևորություն արտաքին և ներքին քաղաքականության միջով՝ տրամադրելով առաջատար հայացքներ քաղաքական և քաղաքացիական հասարակությունում առկա բնապատկերի վերաբերյալ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին