«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Նա մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացնում է իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով:
Օրինակ, «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն է բացել։ Մեզ ասացին, որ Բաբայանի գործունեության մասին տեղյակ են նաեւ իշխանության վերին էշելոնում։ Տեղեկատվությունը փոխանցելու «սուրբ» գործն իր վրա է վերցրել նրա զարմիկը՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Զարմիկներն այնքան էլ հաշտ չեն, իսկ Դանիելյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, եւ գործընթացները գնում են նրան, որ կոմբինատում կառավարության ներկայացուցչին փոխեն:
Տեղի ՔՊ-ականները նույնպես դժգոհ են Նարեկ Բաբայանից, ԶՊՄԿ-ում նրա միջնորդությամբ են աշխատանքի ընդունվում: Ասում են՝ Նարեկ Բաբայանը նաեւ լեզու է գտել տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ, ով առանց գլխավոր տնօրեն Խուդոլիի իմացության գործարքների մեջ է մտնում ՔՊ-ականի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում