▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված եռակողմ հուշագրի համաձայն կողմերը կմիավորեն ներուժը՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը, հայտնում է ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժինը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծել է, որ ընկերությունը պարտավովել է 300 հա անտառվերականգնում իրականացնել: «18 հա արդեն վերականգնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ 2 հա դեռևս ընթացքի մեջ է, որը նպատակ ունենք ավարտին հասցնել այս կամ հաջորդ տարի»,- ասել է Ստեփանյանը:

Շարունակելով պատասխանատու հանքարդյունաբերության թեման, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում պատասխանատու գործելավոճը բիզնես մոդելի հիմքում է և այս ծրագիրը իրականացվում է ընկերության գործունեության հիմքում դնելով հենց այդ պատասխանատվությունը՝ ուժերի ներածին չափով վերադարձնել բնությանը։

ՇՄ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշել է․

«Այս համագործակցությունը տնտեսության և բնության հավասարակշռության մասին է։ Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով։ Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաև մայրաքաղաքում»։

Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝

անտառավերականգնման և անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում,

համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,

ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում,

իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների փոխանակում,

իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին