▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զովունիում կրակոցներից սպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է

Թարմացում․ Նոր մանրամասներ դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու ողբերգական մահվան դեպքից։ Վիճաբանությունն,  ըստ ՀԺ-ի  տեղեկությունների, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:

***

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ-ն հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է, գրում է «ԱրմԼուր»-ը։

Փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցներից վնասվածք ստացած Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ-ն փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ձերբակալել:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին