ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:
Երեկ տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Մատվիենկոյի եւ ՀՀ ԱԺ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց: Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»:
«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են: Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,- պատմեց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին: «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,- պատմեց Թեւան Պողոսյանը: Նա, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իրենց հերթին են հայտարարել, որ ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ ՌԴ-ն իրավունք չունեն Հայաստանին ասել՝ ինչ պետք է անել: «Իսկապես ցավալի է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խնդրանքով են դիմում այլ երկրի հատկապես պառլամենտական ղեկավարությանը, որ դիմեն ՀՀ ղեկավարությանը ինչ-որ բան անելու կամ չանելու համար: Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ անկախ պետություն ենք եւ ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե գնանք, ուրիշներին խնդրենք»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Հարցին՝ որեւէ մեկը հետո Զուրաբյանից բացատրություն պահանջե՞լ է նրա ասածի համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ պահանջել: Այն ուժը, որը քվեարկեց ԵՏՄ-ի օգտին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին այլընտրանքային ուղու մասին, անվանում էր ջղաձգվողներ, ի՞նչ պահանջեմ այդ խմբից: Իսկապես՝ ոչ այդքան լավ իրավիճակ էր ձեւավորվել, նույնիսկ տիկին Մատվիենկոն չէր հասկանում՝ ինչպես անել, եւ զարմանք հայտնելով՝ ասաց՝ բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»: Ի դեպ, պատգամավորը հայտնեց նաեւ, որ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ու միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել: Պարզվում է, այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը:
armtimes.com-ը գրում է. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:
Երեկ տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Մատվիենկոյի եւ ՀՀ ԱԺ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց: Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»:
«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են: Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,- պատմեց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին: «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,- պատմեց Թեւան Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում