«ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը նորանոր բարձունքներ է նվաճում։ Ամանորյա ապխտած կոկորդիլոսները հաջողությամբ «ռասխոդ» անելուց հետո, հիմա էլ ՍԱՍ-ում նոր, գլամուր զեյթունի ձեթ է հայտնվել։ Դրա շիշը զարդարված է «սվարովսկի» քարերով, համենայնդեպս՝ այդպես է գրված գնապիտակի վրա։ 200 միլիլիտր տարողությամբ «Ֆայվ էքստրա» զեյթունի այդ ձեթն արժե 12 500 դրամ։
Ասում են, որ «սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը ձեռք է բերում նոր հատկություններ։ Մասնավորապես, կարտոֆիլը դրա մեջ տապակելուց հետո վեր է ածվում թարմ խոզի մսի։ Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկայում վաճառքում կհայտնվեն նաև ոսկու փոշով պատված, ադամանդակուռ փաթեթավորմամբ, նրբաոճ, անուշաբույր և աննախադեպ փափուկ զուգարանի թղթեր»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի