▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորի Բալայանի որդու հիվանդանոցը կալանքի տակ է.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ օրերս փակվել է «Երեւանի բժշակական կենտրոն» անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական է, սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:

Ըստ լուրերի, նա խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Թե որքանո՞վ է վերոհիշյալ լուրը համապատասխանում իրականությանը եւ այլ մանրամասների հետ կապված զրուցեցինք Զորի բալայանի կրտսեր որդու՝ Հայկ բալայանի հետ, ով տեղի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է: Հայկ Բալայանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ցավոք, այո, հիվանդանոցը փակվում է»:

Իսկ ինչն է պատճառը:

Նախկին տնօրենը, ով նաեւ համասեփականատերն է, իր տարիների գործունեության ընթացքում հարկային պարտավորություններ է ունեցել հիվանդանոցի հետ կապված: Բավական մեծ գումարների մասին ՝ խոսքը: Այդ գումարնեը ժամանակին չեն վճարել պետությանը, առաջացել են տույժ-տուգանքներ, որի հետեւանքով հիմնարկն ընկել է կալանքի տակ: Երեկվանից արդեն ամբողջ հիվանդանոցը հոսանքազրկվել է եւ այլեւս չի կարողանում իր բնականոն գործունեությունը շարունակել:

Իհարկե, նախկին հիվանդները գալիս են, կոնսուլտացիաներ ենք անում, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինելու մեր հետագա ճակատագիրը: Այսնիքն այնպես չէ, որ հիվանդանոցը դռները «պլոմբվել» են կամ բժիշկների դռները փակ են:

Իսկ նախկին տնօրենը որեւէ պատասխանատվության չի՞ ենթարկվել:

Իմ իմանալով, ՊԵԿ-ի կողմից կա հարուցված գործ, այն այժմ ընթացքի մեջ է: Սակայն պատասխանատվության ենթարկվածներ, համենայնդեպս իմ իմանալով, դեռ չկան: Բայց փաստ է, որ կա նշածս փաստով հարուցված գործ: Իսկ հիվանդանոցի հետ կապված դեռ մի շարք պարտքեր ունենք, աշխատողների, մատակարարների հանդեպ եւ այս պահին չգիտենք, թե ով է այդ ամենի պատասխանատվությունը կրելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին