▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորավար Անդրանիկի լուսանկարը հայտնվել է Բաքվի փաբի պատին

 

oskanapat.info-ի փոխանցմամբ` Բաքվում առավոտից խուճապ էր տիրում: Բուդապեշտում բնակվող քաղաքագետ և պատմաբան Վուգար Սեիդովը հայտնաբերել է, որ Բաքվի Montinburg ռեստորանի վրա փակցված էր հայ գեներալ Անդրանիկ Օզանյանի լուսանկարը:
Հենց նույն Անդրանիկի, ով հազարավոր թուրք ասկյարների է ոչնչացրել և հազարավոր հայ երեխաների կյանք փրկել: Այդ նույն Անդրանիկը, որի անունն անգամ լսելիս ասկյարները խուճապահար փախուստի էին դիմում և ով հաղթականորեն հանդես եկավ Նախիջևանում: Սխալ չէր կարող լինել:
Անդրանիկին ճանաչում էր նաև Ադրբեջանի լավագույն պատմաբանը, ով դիպուկ կերպով բնութագրել է դա որպես “գետվերանխանա”, իսկ մայրաքաղաք Բաքուն որպես պարաշու: Հենց այդ խորաթափանց քաղաքական գործիչն և պատմաբանն էլ հայտնաբերել է Բաքվում գեներալ Անդրանիկի լուսանկարը Արիֆ Հեյդարովի 23 հասցեում: Բավի լրագրողները միանալով վախեցած “հոտին” ուղևորվել են դեպի Montinburg ռեստորան, որպեսզի համոզվեն, որ քաղաքում իրոք ներկա է թուրք ասկյարներին համար հայտնի “դահիճը”:
Սակայն ռեստորանների աշխատակիցները պատրաստված անձինք էին, որոնք հայտարարեցին, որ դա Անդրանիկը չէ, այլ Մոնտին է և ևս մեկ լուսանկար ցուցադրեցին, որը փակցված էր արդեն ռեստորանի մուտքին:
Լրագրողները ստիպված էին մեկուսանալ: Ինչպես ժամանակին թուրք ասկյարները կանգնած էին Անդրանիկի առջև, նույն կերպ էլ նրանց ժառանգները որոշել էին խոսքահաչ տալ հեռվից` հայտարարելով, որ հույս ունեն իրենց նյութերի հրապարակումից հետո Montinburg ռեստորանի սեփականատերերն անհապաղ կերպով կուղղեն չարաբախտ սխալը և կփոխեն Մոնտինի իսկական նկարով:
Այնուհետև մտորելով` ադրբեջանական վիրտուալ ճակատի հերոսները որոշել են ապահովագրվել. “ Իսկ միգուցե մենք իրոք սխալվում ենք և լուսանկարում պատկերված է “Մոնտին” գործարանի հիմնադիր ընտանիքի անդամներից մեկը: Սակայն նմանությունն իրոք ակնհայտ էր”:

Օրերս հայտնի ադրբեջանցի լրագրող, պատմաբան, քաղաքական գործիչ Վուգար Սեիդովը Facebook սոցցանցի իր էջում Բաքվի փաբերից մեկի լուսանկարներ է տեղադրել, որի պատին Զորավար Անդրանիկի դիմապատկերն է եղել։ Բազմաթիվ լրագրողներ դիմել են հաստատության ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել, թե ինչպե՞ս է Անդրանիկ Օզանյանի լուսանկարը հայտնվել նրանց պատին։

Դա, սակայն, փաբի տերերի համար իսկական անակնկալ է եղել։

Սակայն ռեստորանների աշխատակիցները նսխ հայտարարել են, որ դա Անդրանիկը չէ, այլ Մոնտին է և ևս մեկ լուսանկար են  ցուցադրել, որը փակցված էր արդեն ռեստորանի մուտքին:

Հաստատության տնօրենը նշել է, թե նկարն արդեն եղել է այնտեղ, երբ նախորդ տերերից ձեռք են բերել։ Նկարի տակ, մենեջերի խոսքով, գրված է. «Պյոտր Մոնտին՝ Ադրբեջանի առաջին գինեգործական ընկերության սեփականատեր», դրա համար էլ իրենք այն չեն փոխել։ Երբ լրագրողները ցույց են տվել Անդրանիկի լուսանկարը, նա զարմացել է ու հաղորդել, թե ավելի վաղ նման բան չի լսել։

Նա նաև խոստացել է, որ ռեստորանն անհապաղ կազատվի «այդ մարդու» լուսանկարներից։

1news.az-ը, գրելով այս պատմության մասին, տեղեկացրել է նաև, որ Անդրանիկ Օզանյանը եղել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ). առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին